19 04 2023

Ուսումնասիրե՞լ  եք՝ ինչպես են պատվաստված մարդիկ․ պատգամավորը՝ առողջապահության  նախարարին



 

Կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե՝  նախարարությունը ստեղծե՞լ է մասնագետների խումբ, որոնք լրջորեն ուսումնասիրեն և պարզեն, թե՝ ի՞նչ է ի վերջո քովիդը, արհեստածի՞ն էր, թե՝ ոչ։ «Ուզում եմ հստակ ասեք՝ պետությունը քովիդի բուժման համար, հինվանդանոցում հայտնված մարդկանց համար,  որքա՞ն գումար է հատկացրել։  Ես գիտեմ, որ առաջին և երկրորդ մակարդակի մեկ հիվանդի համար վերակենդանացման բաժանմունքներին տրվել 640 հազար դրամ, իսկ երրրոդ մակարդակին մեկ հիվանդի համար՝  840 հազար դրամ․ քանի՞ մարդ է գնացել հիվանդանոց, պետությունը որքա՞ն գումար է հատկացրել»,- նախարարից հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը։

Գեղամ Նազարյանը նաև հարց ուղղեց պատվաստված քաղաքացիների մասով՝ հետաքրքվելով, արդյո՞ք ուսումնասիրել է նախարարությունը, թե ո՞նց են իրենց զգում պատվաստված մարդիկ։

Հարցուպատասխանը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ